Թեստեր
Հումորի զգացում
Տարբեր մարդկանց մոտ հումորի զգացումը տարբեր կերպ է արտահայտվում:
Դուք ունեք արդյոք հումորի զգացում: Հավանաբար` այո: Իսկ հետաքրքիր է` ինչպիսին է այն: Իմանալու համար պետք է պատասխանել թեստի հարցերին:
1. Ինչպիսի՞ երաժշտություն եք ընտրում բջջային հեռախոսազանգի համար.
ա) Հիթային- 1
բ) Մանկական - 3
գ) Դասական - 2
2. Ապրիլի 1-ին խաբո՞ւմ եք ինչ-որ մեկին.
ա) Այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար - 3
բ) Ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին - 2
գ) Ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է- 1
3. Իսկ ձեզ կարողանո՞ւմ են խաբել.
ա) Բարեբախտաբար, ոչ - 1
բ) Այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում - 2
գ) Այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր - 3
4. Հեռուստացույցով զվարճալի ֆիլմ կամ կինոնկար միայնակ դիտելիս բարձրաձայն ծիծաղու՞մ եք.
ա) Այո, հաճախ - 3
բ) Ոչ, միայն ժպտում եմ - 2
գ) Չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել - 1
5. Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցի ուղղությամբ ու տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա: Դավիթը հարցնում է. «Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ինչ կպատասխանի թութակ-ավազակը.
ա) «Ինչու եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ» - 2
բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է» - 1
գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից» - 3
6. Նկատելով, որ ձեզ խաբում են, ինչպե՞ս կվարվեք.
ա) կհարցնեմ` ինչու ես խաբում - 2
բ) կլռեմ, բայց ինձ համար տհաճ է - 1
գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել, որ ոչինչ չեմ նկատում և արհամարհեմ - 3
7. Սարսափ ֆիլմ դիտելիս, երբ զգում եք, որ շատ եք վախենում, անջատում ե՞ք ձայնը.
ա) չգիտեմ, չեմ փորձել - 1
բ) այո, և շատ ծիծաղելի է - 2
գ) ոչ, սովորական վախ է, էլի - 3
8. Ձեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների ծիծաղը.
ա) Այո, հատկապես, եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են - 2
բ) Այո, որովհետև ինձ թվում է, թե նրանք ինձ վրա են ծիծաղում - 1
գ) Ոչ, թեև երբեմն նյարդայնանում եմ, եթե ինձ դուր չի գալիս թե ինչի վրա են ծիծաղում - 3
9. Հաճա՞խ եք ծիծաղում ուրիշների կատակների վրա.
ա) Միշտ - 3
բ) Եթե ծիծաղելի է, այո - 2
գ) Ոչ հաճախ - 1
10. Սիրո՞ւմ եք սրամտությամբ մրցել ուրիշների հետ.
ա) Պաշտում եմ - 3
բ) Ոչ, վախենում եմ պարտվելուց - 1
գ) Ցավոք, այնքան էլ հնարամիտ չեմ: Գլխումս հաջողված կատակներն ուշացումով են ՙծնվում՚- 2
11. Ի՞նչ ոճի հագուստ եք նախընտրում.
ա) Բոլոր նորաձև ոճերը - 1
բ) Հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ - 2
գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում - 3
12. Փողոցում անծանոթը փորձում է ձեզ հետ ծանոթանալ, իսկ դուք մերժում եք: Նրա ո՞ր պատասխանը ձեզ ավելի շատ դուր կգա.
ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ» - 3
բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»- 2
գ) «Իսկ ինչու» - 1
13. Ձեր պատուհանի տակ ինչ-որ երաժշտություն եք լսում: Ի՞նչ եք մտածում.
ա) Հավանաբար, տղաները հիմարություններ են անում - 2
բ) չլինի ուզում են ինձ զվարճացնել - 1
գ) այս ինչ ձայներ են - 3
14. Սիրո՞ւմ եք լինել ուշադրության կենտրոնում.
ա) Իհարկե - 3
բ) Երբեմն - 2
գ) Ոչ, ոչ այնքան - 1:
15. Ինչ-որ հասարակ խաղ խաղալիս ինչպե՞ս կվերաբերվեք ձեր պարտությանը.
ա) Ընդհանրապես չեմ սիրում նման խաղեր - 1
բ) Տրամադրությունս կվատանա - 2
գ) Սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, նա հաջողակ է սիրո մեջ - 3
Ամփոփեք միավորները
40-45 միավոր
Դուք շատ ուրախ մարդ եք: Ձեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ մի անգլիացի էլ գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Հարկ է մի քիչ զուսպ լինել, այլապես ձեր հումորը կընկալվի ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: Եվ հաճախ ծիծաղեք հենց ձեզ, այլ ոչ թե շրջապատի վրա:
30-39 միավոր
Հիանալի հումորի զգացում ունեք: Ձեր սրամտությունը, հնարավոր է, նեղացնում է որևէ մեկին, բայց այն ձանձրացնող չէ: Ինչպես ասում են` չափը չեք անցնում, նշանակում է` ճաշակ և ինքնասիրություն ունեք:
20-29 միավոր
Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով եք դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն... Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք ՙգազանային՚ խստությամբ: ՙԱմենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ՚,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է տհաճ իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ չէ, որ պետք է խիստ դատապարտել և շատ հուզվել: Սովորեք նկատել ծիծաղելին:
15-19 միավոր
Մի զարմացեք, եթե ձեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ եք նայում իրերին ու երևույթներին: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկաններն առաձնահատուկ ազդակ են գլխուղեղին ուղարկում, որն էլ դրական ՙհրաման է ուղարկում՚ նյարդային համակարգին և թուլացնում լարվածությունը: Երբ ձեզ վատ եք զգում, բարձրացրեք ձեր գլուխն և ժպտացեք. մեխանիզմը կաշխատի: Հոգու խորքում թեթևություն կզգաք: Միևնույն ժամանակ կնկատեք թե ինչպես է կյանքը փոխվում: Հաջողություն ենք մաղթում:
Կարդացեք նաև
adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...
Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...
Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...
Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...
Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...
Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...
Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...
Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը...
Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...
Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...
Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...
Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն